Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա կապակցությամբ
22 ՍԵՊ 2025 07:58

Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա կապակցությամբ
22 ՍԵՊ 2025 07:58
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը առանձին շնորհավորական ուղերձներ է ուղարկել Հայաստանի նախագահին և վարչապետին՝ անկախության օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդները, ունենալով հին ու խորքային պատմություն, քաղաքակրթություն և մշակույթ, հնագույն ժամանակներից ապրում են կողք կողքի և ունեն ամուր կապեր ու շահեր:
Նա հույս է հայտել, որ երկու երկրների առաջնորդների կամքի շնորհիվ հարաբերությունների խորացման և զարգացման գործընթացը կշարունակվի ռազմավարական տեսլականի և ընդհանուր շահերով հիմնված նպատակների հիման վրա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահը նաև նշել է, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի հարաբերությունները ցույց են տալիս դինամիկա քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, և հայտարարել է. «Հույս ունեմ, որ երկու երկրների առաջնորդների կամքի և առկա հարուստ հնարավորությունների օգտագործման շնորհիվ համագործակցության զարգացման համար այս գործընթացը կշարունակվի ռազմավարական նպատակների հասնելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման համար»:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել