Իրանի նախագահը դեմ է հիջաբի պարտադրանքին
27 ՍԵՊ 2025 07:34

Իրանի նախագահը դեմ է հիջաբի պարտադրանքին
27 ՍԵՊ 2025 07:34
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News-ին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել կանանց հիջաբ կրելու վերաբերյալ պարտադրանքին։ Հարցազրույցն անցկացվել է պետական թարգմանչի ներկայությամբ, որը թարգմանել է իրական ժամանակի ռեժիմով։
«Մարդիկ ընտրության իրավունք ունեն», - ասել է Փեզեշքիանը Թոմ Լամասի հետ հարցազրույցում, երբ պատասխանում էր Մահսա Ամինիի մասին հարցին։ Մահսա Ամինին մահացել է երեք տարի առաջ՝ Իրանի բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Դա համազգային բողոքի ցույցեր էր առաջացրել։
«Մենք չունեցանք մեր ներքին խնդիրների պատշաճ կառավարում և իրականացում», - դեպքին վրաբերող հարցին ի պատասխան նշել է Փեզեշքիանը։ Ընդգծել է, որ աշխարհը «իրավիճակը չափազանց է ուռճացնում», այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներում ամեն օր հարյուրավոր մարդիկ են սպանվում։
«Իհարկե, յուրաքանչյուր մարդկային կյանք անգին է, - ասել է նա: - Բայց ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում Լիբանանում, Գազայում, ամբողջ Պաղեստինում, Եմենում և Սիրիայում, և ոչ մեկը աչք չի թարթում։ Ինչու՞։ Նրանք ավելի քիչ մա՞րդ են»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել