Իրանի մտահոգությունները մեղմվել են. Հայաստան
Գրանցվել
Գրանցվել
Իրանի մտահոգությունները մեծապես մեղմվել են. Mehr
30 ՕԳՍ 2025 10:49
Իրանի մտահոգությունները մեծապես մեղմվել են. Mehr

Իրանի մտահոգությունները մեծապես մեղմվել են. Mehr

30 ՕԳՍ 2025 10:49
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Թեհրանում կայացած հանդիպումից մանրամասներ է հրապարակել իրանական Mehr-ը։ «Նախագահը շեշտել է, որ Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, հատկապես այս զգայուն գոտում օտարերկրյա ուժերի ներկայության վերաբերյալ Իրանի մտահոգությունները մեծապես մեղմվել են՝ հաշվի առնելով հայ պաշտոնյաների տված պարզաբանումներն ու հավաստիացումները»,- շեշտել է իրանական աղբյուրը։
Նախագահը նաև գոհունակություն է հայտնել «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարության ընթացքի և այդ նախագծի նկատմամբ Հայաստանի հատուկ ուշադրության կապակցությամբ՝ այն անվանելով Եվրասիական միության անդամ պետությունների տնտեսական և նույնիսկ քաղաքական մերձեցման ամրապնդման կարևոր քայլ: «Մենք պետք է գործենք այնպես, որ ոչ մի օտար տերություն չկարողանա խաթարել երկու երկրների բարեկամական և ռազմավարական հարաբերությունները», - ասել է Իրանի նախագահը։
Հայաստանի ԱԽ քարտուղարը, ընդգծելով իրանա-հայկական հարաբերությունների ռազմավարական բնույթը, հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ստորագրել համապարփակ փաստաթուղթ՝ ռազմավարական համագործակցության վերաբերյալ, որը կսահմանի այդ կապերի երկարաժամկետ տեսլականը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել