Իրանը հետ է կանչել դեսպաններին պատժամիջոցների պատճառով
Գրանցվել
Գրանցվել
Իրանը հետ է կանչել դեսպաններին պատժամիջոցների պատճառով
27 ՍԵՊ 2025 11:01
Իրանը հետ է կանչել դեսպաններին պատժամիջոցների պատճառով

Իրանը հետ է կանչել դեսպաններին պատժամիջոցների պատճառով

27 ՍԵՊ 2025 11:01
Իրանի Իսլամական Հանրապետությունը հետ է կանչել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իր դեսպաններին՝ խորհրդակցությունների համար, հաղորդում է Mehr-ը։ Պատճառը Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումն է։
Իրանական լրատվամիջոցը գրում է, որ դեսպանները հետ են կանչվել «ի պատասխան երեք եվրոպական երկրների անպատասխանատու գործողությունների, որոնք չարաշահել են արագ արձագանքման մեխանիզմը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում չեղյալ հայտարարված հակաիրանական բանաձևերը վերականգնելու համար»։ Դեսպանները հետ են կանչվել Snapback մեխանիզմի գործարկման հետ կապված հետագա խորհրդակցությունների համար։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ Եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու ջանքերը «անվավեր» են և Անվտանգության խորհրդում փորձել էր համոզել մասնակից երկրներին ձեռնպահ մնալ հակաիրանական պատճամիջոցների փաթեթը ակտիվացնելուց։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, այդ թվում՝ Եվրոպական եռյակը, չեզոքացրել էին այդ ջանքերը՝ իրենց վետոյով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել