Վաշինգտոնյան փաստաթղթերում չի հիշատակվում «միջանցք»․ ՀՀ-ում Իրանի դեսպան
4 ՍԵՊ 2025 08:54

Վաշինգտոնյան փաստաթղթերում չի հիշատակվում «միջանցք»․ ՀՀ-ում Իրանի դեսպան
4 ՍԵՊ 2025 08:54
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Isca News-ին հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում չի հիշատակվում տրանսպորտային ուղիներ կամ «միջանցք» անվանումով որևէ բան, այլ միայն քննարկվում է ուղիների բացումը, որոնք Ադրբեջանին կապահովեն Նախիջևան մուտք գործելու հնարավորություն, մինչդեռ Հայաստանը, իր հերթին, երկաթուղով կկապվի Իրանի Ջուլֆայի հետ։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները բանավոր համաձայնության են եկել, գրանցել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն Հայաստանում, որոշել օպերատորին և ներդրողին նախագծի իրականացման համար, որն ամբողջությամբ կլինի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության շրջանակում և կկարգավորվի Հայաստանի անվտանգության, անձնագրային հսկողության ու մաքսային մարմիններով։
«Ըստ համաձայնագրի՝ դա յուրատեսակ օպերատորություն կլինի, այլ ոչ թե երթուղու տիրապետում»,- ընդգծել է Իրանի դեսպանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարության տեքստը, որի մանրամասները երկու երկրները պետք է քննարկեն ապագայում, լիովին հաշվի է առնում Իրանի համար ցանկալի հինգ սկզբունքները, «ներառյալ ազգային ինքնիշխանության և սահմանների ամբողջականության հանդեպ հարգանքը, իրավազորությունը, փոխադարձությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ուստի դրա վերաբերյալ անհանգստանալու որևէ պատճառ չկա»,- ասել է Մեհդի Սոբհանին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել