Նորդուզ. իրանցի պատգամավորների այցը սահմանին
Գրանցվել
Գրանցվել
Իրանցի պատգամավորներն այցելել են Նորդուզի անցակետ
20 ՕԳՍ 2025 11:11
Իրանցի պատգամավորներն այցելել են Նորդուզի անցակետ

Իրանցի պատգամավորներն այցելել են Նորդուզի անցակետ

20 ՕԳՍ 2025 11:11
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամներն օգոստոսի 19-ին այցելել են ՀՀ սահմանին գտնվող Նորդուզ անցակետ։
Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցները, այցի ընթացքում պատգամավորները զրուցել են ուղևորների հետ և տեղեկացել առկա խնդիրների մասին։
Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ հայ-իրանական սահմանն ամեն օր հատում է շուրջ 2000 մարդ, 400-450 բեռնատար։ Այդ ցուցանիշները վերաբերում են սովորական պայմաններին։
Տոների ժամանակ մեկնողների թիվը հասնում է 7-8 հազարի։ Բացի այդ, տարեկան մոտ մեկ միլիոն տոննա տարանցիկ ապրանք է անցնում Նորդուզի անցակետով, որի թողունակությունը զգալիորեն աճել է։
Հանձնաժողովի անդամներն ընդգծել են ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունն ու հորդորել բարելավել անցակետի պայմանները։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում, օգոստոսի 19-ին, թարմացվել են այդ ուղղությամբ ծրագրերը, դրանց շրջանակում՝ Երևանի ու Թեհրանի անելիքները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել