Իրանը հասել է Վենեսուելա․ Թրամփի պայքարը թմրակարտելների դեմ չէ՞
8 ՍԵՊ 2025 16:10

Իրանը հասել է Վենեսուելա․ Թրամփի պայքարը թմրակարտելների դեմ չէ՞
8 ՍԵՊ 2025 16:10
«Հեզբոլլահ»-ը «լվանում» է փողեր և ստեղծում է ցանցեր, որոնք օգնում են թմրակարտելներին փողեր տեղափոխել Մերձավոր Արևելքով, ապա այդ եկամուտների հաշվին ֆինանսավորում են իրենց «գործողությունները» տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թմրանյութերի դեմ պայքարի գրասենյակի նախկին հատուկ գործակալ Թաունսենդը, փոխանցում է Fox News-ը: Նա նաև նշել է, որ Իրանի համագործակցությունը Վենեսուելայի նախագահ Մադուրոյի հետ թույլ է տալիս «Հեզբոլլահ»-ին գործել երկրում, ինչը ձեռնտու է երկու կողմերին. Իսլամական Հանրապետությունը «Հեզբոլլահ»-ի միջոցով անվտանգ գործում է՝ խուսափելով Արևմուտքի հարձակումներից, իսկ Մադուրոյի կառավարությունը եկամուտ է ստանում:
Միևնույն ժամանակ, Իսրայելի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ցիտրինովիչը նշում է, որ Իրանը ներդրումներ է կատարում ինչպես Վենեսուելայի ռազմական կառույցներում, այնպես էլ տնտեսությունում՝ վենեսուելական բանակի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության իրանական գործարաններ և միլիարդավոր դոլարների ներդրումներ: «Քանի դեռ Մադուրոն այնտեղ է, իրանցիները կլինեն: Բայց եթե Մադուրոն հեռանա, Իրանը կկորցնի Լատինական Ամերիկայում իր գործունեության կարևոր հենակետը», - ընդգծում է Ցիտրինովիչը:
Փորձագետների կարծիքով, Վաշինգտոնի համար «Հեզբոլլահ»-ի թմրաիմպերիան Վենեսուելայում այլևս միայն տարածաշրջանային խնդիր չէ, այլ ԱՄՆ-ի ներքին անվտանգությանը սպառնացող ուղղակի վտանգ:
Այս գնահատականները հայտնվել են այն ֆոնին, որ Վաշինգտոնը Վենեսուելայի ափերի մոտ ռազմանավեր է ուղարկել՝ պաշտոնապես թմրակարտելներին և հանցավոր խմբավորումներին հետապնդելու համար: Միևնույն ժամանակ, տեղեկություններ են հնչում ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հնարավոր զինված հակամարտության մասին՝ Մադուրոյին, տապալելու նպատակով:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել