Իրանը դիվանագիտություն է նախընտրում նոր ռազմավարությամբ
Գրանցվել
Գրանցվել
Իրանը փոխում է ռազմավարությունը՝ շեշտը դնելով դիվանագիտության վրա
1 ՀՈԿ 2025 12:05
Իրանը փոխում է ռազմավարությունը՝ շեշտը դնելով դիվանագիտության վրա

Իրանը փոխում է ռազմավարությունը՝ շեշտը դնելով դիվանագիտության վրա

1 ՀՈԿ 2025 12:05
Իրանը հիմնարար շտկումներ է մտցնում իր տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ փորձելով հարմարվել փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ Ըստ Daily Sabah-ի վերլուծության, Իրաքում կայանալիք առաջիկա ընտրությունները կդառնան Իսլամական Հանրապետության նոր ռազմավարության առաջին լուրջ փորձությունը, որի հիմնական նպատակն է նվազեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուղղակի միջամտության ռիսկը՝ առաջնահերթություն տալով դիվանագիտությանը, այլ ոչ թե ուժային մեթոդներին։
Այս ռազմավարական փոփոխության վառ դրսևորումն են վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցերը։ Խոսքը, մասնավորապես, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի այցերի մասին է Իրաք և Լիբանան, ինչպես նաև Իրաքի շիական «Իմաստության ազգային շարժում» կոալիցիայի ղեկավար Ամմար ալ-Հաքիմի այցը Թեհրան։ Դրանք, ըստ թուրքական պարբերականի, «ցույց են տալիս, որ Իրանը վերակառուցում է իր անվտանգային ռազմավարությունը և ազդեցությունը՝ դիվանագիտության, ինստիտուցիոնալ մեխանիզմների և կոշտ ուժի կիրառման կրճատման միջոցով»։
Նշվում է, որ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերում զգալիորեն մեծացել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի դերը։ Սա ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխություն է, այլև ուղղակի արձագանք «Իսրայելի աճող ռազմական ճնշմանը և ԱՄՆ-ի տարածաշրջանային գործողություններին»։ Թեհրանը Միացյալ Նահանգների կողմից իր դաշնակից խմբավորումների զինաթափման և նրանց դեմ պատժամիջոցների պահանջները դիտարկում է ոչ միայն որպես անվտանգության սպառնալիք, այլև որպես իր տարածաշրջանային ազդեցության սահմանափակման փորձ։
Այս համատեքստում, Իրանի և Իրաքի միջև հարաբերությունները դուրս են գալիս զուտ խորհրդանշական մերձեցման շրջանակներից՝ ձգտելով ամրապնդել ռազմավարական գործընկերությունը ինստիտուտների և կոնկրետ մեխանիզմների միջոցով։ «Ալ-Հաքիմի այցը Իրան ազդարարում է իրաք-իրանական հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբ», - եզրափակում է պարբերականը՝ ընդգծելով, որ Թեհրանը փորձում է իր ազդեցությունը պահպանել՝ ավելի ճկուն և դիվանագիտական գործիքներով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել