Իրանը և Ռուսաստանը կստեղծեն համատեղ ծովային կոնսորցիում
10 ՆՈՅ 2025 06:16

Իրանը և Ռուսաստանը կստեղծեն համատեղ ծովային կոնսորցիում
10 ՆՈՅ 2025 06:16
Իրանը և Ռուսաստանը համաձայնության են եկել ստեղծելու համատեղ ծովային կոնսորցիում՝ նպատակ ունենալով զարգացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Այս նախաձեռնության մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
Դեսպանը X սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ հաստատել է լուրը. «Իրանը և Ռուսաստանը համաձայնության են եկել ստեղծել առաջին համատեղ ծովային նավագնացության կոնսորցիումը»։
Նրա խոսքով՝ այս ռազմավարական պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 6-7-ը Մախաչկալայում կայացած բանակցությունների արդյունքում։ Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների իշխանությունների և խոշոր բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ։
Առաջիկայում կողմերը նախատեսում են մանրամասնորեն մշակել համաձայնագրի դրույթները՝ գործնական քայլեր ձեռնարկելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել