Իրանը չի ձգտում միջուկային զենքի՝ նախագահի հայտարարությունը | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Իրանը չի ձգտել և չի ձգտում միջուկային զենք ունենալ
7 ՀՈՒԼ 2025 13:38
Իրանը չի ձգտել և չի ձգտում միջուկային զենք ունենալ

Իրանը չի ձգտել և չի ձգտում միջուկային զենք ունենալ

ՇՏԱՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7 ՀՈՒԼ 2025 13:38
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ, չի ձգտում և չի էլ ձգտելու:
«1992 թվականից ի վեր Նեթանյահուն համոզում է, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ունենալ, և յուրաքանչյուր ամերիկյան նախագահ միայն ամրապնդել է այդ համոզմունքը նրա մտքում: Սա լիովին հակասում է մեր կրոնական օրենքներին և մեր կրոնին:
Մենք պատերազմներ չենք սկսել և չենք ցանկանում, որ դրանք շարունակվեն: Իշխանության գալու պահից իմ կարգախոսը եղել է ներքին միասնության ամրապնդումը, հարևանների և ամբողջ աշխարհի հետ խաղաղության և կայունության հաստատումը»։
Նույն հարցազրույցում Իրանի նախագահը նաև նշել է, որի ինքը ևս եղել է Իսրայելի կողմից խոցման ենթակա հռչակված անձանց ցուցակում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել