Իրանը կվերականգնի միջուկային օբյեկտները
Գրանցվել
Գրանցվել
Իրանը կվերականգնի միջուկային օբյեկտները «ավելի մեծ թափով»
2 ՆՈՅ 2025 10:44
Իրանը կվերականգնի միջուկային օբյեկտները «ավելի մեծ թափով»

Իրանը կվերականգնի միջուկային օբյեկտները «ավելի մեծ թափով»

2 ՆՈՅ 2025 10:44
Թեհրանը մտադիր է վերակառուցել իր միջուկային ծրագրի օբյեկտները, ընդ որում՝ «ավելի մեծ թափով»։ Այս մասին կիրակի օրը պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Այս հայտարարությունը հնչում է 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի կարևորագույն միջուկային կենտրոնների վրա հասցված հզոր ավիահարվածներից ամիսներ անց։ Իրանի նախագահը, սակայն, կրկին շեշտել է, որ Թեհրանի նպատակը միջուկային զենքի ստեղծումը չէ։
«Ծրագրի նպատակը միջուկային զենք ստեղծելը չէ», - հավելել է նա՝ փորձելով մեղմել միջազգային հանրության մտահոգությունները։ Այս հավաստիացումները հնչում են այն ֆոնին, երբ Սպիտակ տունը հայտարարել էր, որ հունիսյան հարվածները լիովին ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը, որի նպատակը, ըստ Վաշինգտոնի, հենց միջուկային զենքի ստեղծումն էր։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն, Իսրայելի աջակցությամբ, մի քանի հարված էր հասցրել Իրանի առանցքային միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի կենտրոններին։ Այն ժամանակ Սպիտակ տունը վստահեցնում էր, որ այս գործողությամբ վերջ է դրվել Թեհրանի միջուկային ամբիցիաներին։
Սակայն, ավելի ուշ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով հետախուզական տվյալներին, գրեցին, որ ռմբակոծություններն այնքան էլ արդյունավետ չեն եղել, որքան սպասվում էր։ Ըստ այդ գնահատականների՝ հարվածները կարողացել են միայն մի քանի ամսով հետաձգել Իրանի միջուկային ծրագրի զարգացումը, բայց ոչ ամբողջությամբ կանգնեցնել այն։ Ծրագրի ներկայիս վիճակի վերաբերյալ անկախ գնահատականներ տալը դժվարացած է, քանի որ հարվածներից հետո Իրանը սահմանափակել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր օբյեկտներ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել