Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Օմանի ծոցում
22 ՕԳՍ 2025 13:48

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Օմանի ծոցում
22 ՕԳՍ 2025 13:48
Իրանը լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում։ Այդ մասին հայտնում է Tasnim-ը։
«Sustainable Power 1404» զորավարժությունների հիմնական փուլը մեկնարկել է օգոստոսի 21-ին։ Ցամաքից և Ռազմածովային ուժերի նավերից արձակվել են տարբեր հեռահարության ծովային թևավոր հրթիռներ, այդ թվում՝ «Նասիրը» և «Ղադիրը»։
Զորավարժություններին մասնակցում են Ռազմածովային ուժերի նավեր և սուզանավեր, ավիացիա, առափնյա հրթիռային բազաներ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներ։ Սա Իրանի առաջին լայնածավալ զորավարժություն է՝ Իսրայելի հետ պատերազմից հետո։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել