Իրան-ԱՄՆ բանակցություններ. Արաղչիի հայտարարությունը | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Իրանը կարող է քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները. Արաղչի
22 ՀՈՒԼ 2025 08:12
Իրանը կարող է քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները. Արաղչի

Իրանը կարող է քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները. Արաղչի

22 ՀՈՒԼ 2025 08:12
Ապագայում Թեհրանը կարող է քննարկել Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Արաղչին ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է խոսել Թեհրանի հետ հավասար պայմաններով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա։
Արաղչին հայտարարել է նաև, որ Թեհրանը ուրանի հարստացումը դադարեցվել է ԱՄՆ-ի կողմից միջուկային ենթակառուցվածքներին հարվածելուց հետո, սակայն Իրանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել այդ գործունեությունից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել