Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության կհասնեն
21 ՀՈԿ 2025 06:30

Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության կհասնեն
21 ՀՈԿ 2025 06:30
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Ադրբեջանի նախագահի սահմանային և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։ Այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Արաղչին նշել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ հարգելու երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը, կանխելու աշխարհաքաղաքական փոփոխությունները և օգտագործելու դիվանագիտական միջոցները վեճերը լուծելու համար։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղություն և անվտանգություն կբերի տարածաշրջան, փոխանցում են իրանական լրատվամիջոցները:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել