Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են միջուկային ծրագիրը
Գրանցվել
Գրանցվել
Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են միջուկային ծրագիրը
25 ՍԵՊ 2025 12:29
Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են միջուկային ծրագիրը

Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են միջուկային ծրագիրը

25 ՍԵՊ 2025 12:29
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում տեղի են ունեցել Իրանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի հանդիպումներ։ Նախ կայացել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որին հաջորդել է երկու երկրների արտգործնախարարների՝ Աբբաս Արաղչիի և Ժան-Նոել Բարոյի զրույցը։
Հանդիպումների առանցքում եղել են երկկողմ հարաբերությունները, իրանական միջուկային ծրագիրը և Մերձավոր Արևելքում կայունության հարցերը։ Ինչպես հաղորդվում են պաշտոնական աղբյուրները, կողմերը քննարկել են Թեհրանի և Փարիզի միջև առկա խնդիրները՝ հույս հայտնելով, որ դրանց լուծումը ապագայում անհրաժեշտ պայմաններ կստեղծի հարաբերությունների և համագործակցության ընդլայնման համար։
Իրանի նախագահ Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը միջուկային հարցում՝ ընդգծելով, որ իր երկիրը «ոչ մի դեպքում չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել»։ Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է եվրոպական երկրների հետ երկխոսություն վարել միջուկային ծրագրի շուրջ՝ «ընդունելի շրջանակներում»։
Այս հայտարարությունը դիտարկվում է որպես կառուցողական ազդակ՝ ուղղված միջուկային գործարքի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալուն։ Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը ձգտում է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում և կանխել պատերազմը։ Նա ընդգծել է Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու Ֆրանսիայի կամքը և հիշեցրել միջուկային խնդրի կարգավորման ուղղությամբ Փարիզի ջանքերի մասին։ Մակրոնը վերահաստատել է Փարիզի պատրաստակամությունը՝ աշխատել իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Թեհրան-Փարիզ երկխոսության հիմնական թեման այս պահին Իրանի միջուկային ծրագիրն է։ Եվրաեռյակը, որի կազմում նաև Ֆրանսիան է, փորձում է ապահովագրվել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հեռանկարից՝ առանց կոշտ ուժ կիրառելու։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել