Իրանը նոր սերնդի հրթիռներ կօգտագործի. Նասիրզադե
21 ՕԳՍ 2025 13:11

Իրանը նոր սերնդի հրթիռներ կօգտագործի. Նասիրզադե
21 ՕԳՍ 2025 13:11
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ օգոստոսի 21-ին Իրանը նախատեսում է սկսել երկօրյա զորավարժություններ՝ կիրառելով կարճ և միջին հեռահարության թևավոր հրթիռներ։
ԻԻՀ ՊՆ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Թեհրանը մշակել է նոր սերնդի հրթիռներ, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան Իսրայելի հետ վերջին 12-օրյա հակամարտության ժամանակ օգտագործվածները:
Նա հայտնել է, որ դրանք հետագա ռազմական գործողությունների դեպքում անպայման կօգտագործվեն։
Հիշեցնենք, որ հունիսին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին՝ թիրախավորելով ռազմական և քաղաքացիական օբյեկտները, սպանելով բարձրաստիճան զինվորականների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց։
Թեհրանն, ի պատասխան, հրթիռներով ու անօդաչուներով հարվածներ հասցրեց Իսրայելին և այդ ընթացքում առիթ ունեցավ ներկայացնել որոշ նմուշներ իր զինանոցից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել