ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը անհիմն և չարդարացված է. Իրանի ԱԳՆ
28 ՍԵՊ 2025 08:57

ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը անհիմն և չարդարացված է. Իրանի ԱԳՆ
28 ՍԵՊ 2025 08:57
Իրանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 28-ին հայտարարություն է տարածել՝ ի պատասխան ՄԱԿ-ի չեղարկած պատժամիջոցների վերականգնման և «snapback» մեխանիզմի ակտիվացման: Այդ մասին հաղորդում է Mehr-ը։
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ եվրաեռյակի և ԱՄՆ-ի գործողությունները, որոնք չարաշահում են «snapback» մեխանիզմը, անօրինական և անհիմն են։ Նախարարությունը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և դրանում ներառված սահմանափակումները, որոնք վերաբերում են Իրանի խաղաղ միջուկային ծրագրին, պետք է համարվեն անվավեր՝ սահմանված ժամկետներում։
Նախարարությունը հավելել է, որ թեև երեք եվրոպական երկրները՝ «ԱՄՆ-ի դրդմամբ և ճնշման ներքո», գործի են դրել «snapback» անունով հայտնի մեխանիզմը, նրանք իրենք են էապես խախտել իրենց պարտավորությունները ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շրջանակում՝ այդ պարտավորությունների կատարման մեջ մշտական և լուրջ խափանումների հետևանքով, և չարաշահել են ԳՀՀԾ-ի վեճերի կարգավորման գործընթացը։
«Չեղարկված բանաձևերի գործողության վերականգնման փորձը ոչ միայն իրավական առումով անհիմն և չարդարացված է, այլև ամբողջովին անընդունելի է բարոյական և տրամաբանական տեսանկյուններից։ Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային ծրագիրն արդեն համապարփակ կերպով ուսումնասիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևում և դրան կցված ԳՀՀԾ-ում, և դրա տասնամյա ժամկետը պետք է համարվի ավարտված՝ սահմանված ամսաթվին՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին»,- մասնավորապես ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել