Մինսկ-Թեհրան. Ուղիղ չվերթ և առանց վիզայի ռեժիմ
Գրանցվել
Գրանցվել
Իրանն ու Բելառուսը կգործարկեն Մինսկ-Թեհրան ուղիղ օդային հաղորդակցություն
21 ՕԳՍ 2025 13:19
Իրանն ու Բելառուսը կգործարկեն Մինսկ-Թեհրան ուղիղ օդային հաղորդակցություն

Իրանն ու Բելառուսը կգործարկեն Մինսկ-Թեհրան ուղիղ օդային հաղորդակցություն

21 ՕԳՍ 2025 13:19
Իրանն ու Բելառուսը պայմանավորվել են գործարկել Մինսկ-Թեհրան ուղիղ օդային հաղորդակցություն, հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին՝ Իրանի նախագահի Բելառուս կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Իրանի նախագահի՝ Բելառուս կատարած այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով պայմանավորվել են գործարկել Մինսկ-Թեհրան ուղիղ չվերթներ:
Բացի այդ, Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր՝ Իրանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին: Խոսքը վերաբերում է զբոսաշրջային վիզաներին։
Իրանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ նախագահ Փեզեշքիանի՝ Մինսկ կատարած այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր արդյունաբերության, առևտրի, տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում: Ընդհանուր առմամբ, ստորագրվել է 13 փաստաթղթերի փաթեթ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել