Իրան. ԱԷՄԳ-ի հետ բանակցություններն անարդյունք են
Գրանցվել
Գրանցվել
Իրանի ԱԳՆ. ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվել են առանց արդյունքի
2 ՍԵՊ 2025 14:08
Իրանի ԱԳՆ. ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվել են առանց արդյունքի

Իրանի ԱԳՆ. ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվել են առանց արդյունքի

2 ՍԵՊ 2025 14:08
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ անցկացված բանակցությունների նախորդ երկու փուլերը հստակ արդյունքների չեն հանգեցրել, և կոնտակտները շարունակելու մասին որոշում դեռևս չի կայացվել: «Մինչ այժմ մենք չենք ստացել հստակ և վերջնական արդյունք:
Ներկայումս Իրանում տեսուչներ չկան: Կազմակերպության հետ կոնտակտները շարունակվում են ներկայացուցիչների մակարդակով, սակայն նոր իրադարձություններից և Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո փոխգործակցության ուղեցույցի մշակումը դեռևս չի ավարտվել խորհրդարանի բանաձևի շրջանակներում, և մենք գտնվում ենք որոշում կայացնելու փուլում», - հայտնել է Բաղային:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել