Իրան-Ադրբեջան կամուրջը կբացվի մինչև տարեվերջ
Գրանցվել
Գրանցվել
Իրան-Ադրբեջան կամուրջը կբացվի մինչև տարեվերջ. Ադրբեջանում Իրանի դեսպան
24 ՍԵՊ 2025 09:03
Իրան-Ադրբեջան կամուրջը կբացվի մինչև տարեվերջ. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իրան-Ադրբեջան կամուրջը կբացվի մինչև տարեվերջ. Ադրբեջանում Իրանի դեսպան

24 ՍԵՊ 2025 09:03
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աղբանդ-Քելալեհ շրջանում Արաքս գետի վրայով Իրանն ու Ադրբեջանը կապող նոր կամրջի կառուցումը նախատեսվում է ավարտել տարեվերջին։
Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքների մոտ 63 տոկոսն արդեն ավարտվել է։ Դեմիրչիլուն նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում իրանական կողմում դեպի Ջուղի տանող մայրուղու ընդլայնման ուղղությամբ։ Քելալեհից մինչև Ջուղի մայրուղու ընդլայնման ծրագրով մի քանի թունելների կառուցում է նախատեսվում։
«Այդ մայրուղին կառուցվում է Իրանի սեփական միջոցներով։ Այն Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հեշտ և անվտանգ տեղաշարժվել Նախիջևանի և Ադրբեջանի մնացած մասի միջև»,- ասել է Դեմիրչիլուն։
Նա հավելել է, որ Իրանը նպատակ ունի ավելացնել Ադրբեջանի հետ տարեկան առևտուրը երկու հիմնական ոլորտներում՝ «արտացոլելով երկու երկրների միջև աճող տնտեսական կապերը»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել