Ինդոնեզիայում սողանքի հետևանքով 6 մարդ է զոհվել
15 ՆՈՅ 2025 12:10

Ինդոնեզիայում սողանքի հետևանքով 6 մարդ է զոհվել
15 ՆՈՅ 2025 12:10
Ինդոնեզիայի Կենտրոնական Ջավա կղզում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած խոշոր սողանքի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 17-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է ինդոնեզական Antara պետական լրատվական գործակալությունը։
Աղետը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, Չիլակապ քաղաքի Սիբեունիինգ գյուղում՝ ավերելով տասնյակ բնակելի տներ։ Աղետների հետևանքների վերացման ծառայության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է «Antara»-ն, հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Մենք գտել ենք ևս երեք դիակ, մնացել է գտնենք 17-ին», - ասել է նա։
Փրկարարների համար աշխատանքները բարդանում են տեղանքի դժվարանցանելիության պատճառով, քանի որ զոհերը հայտնվել են 3-ից 8 մետր հողի շերտի տակ։
Հարավարևելյան Ասիայի այս երկրում անձրևային սեզոնը, որը սկսվել է սեպտեմբերին և կտևի մինչև ապրիլ, զգալիորեն մեծացնում է ջրհեղեղների և սողանքների վտանգը։ Սա այս տարվա ընթացքում Կենտրոնական Ջավայում տեղի ունեցած առաջին խոշոր աղետը չէ։ Հունվարին նահանգի մեկ այլ քաղաքում՝ Պեկալոնգանում, ուժեղ անձրևներից առաջացած սողանքը առնվազն 25 մարդու կյանք էր խլել։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել