Ինդոնեզիայում այրել են խորհրդարանը. 3 զոհ
Գրանցվել
Գրանցվել
Ինդոնեզիայում այրել են խորհրդարանը. կա 3 զոհ
30 ՕԳՍ 2025 10:18
Ինդոնեզիայում այրել են խորհրդարանը. կա 3 զոհ

Ինդոնեզիայում այրել են խորհրդարանը. կա 3 զոհ

30 ՕԳՍ 2025 10:18
Օգոստոսի 29-ին Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգի մայրաքաղաք Մակասարում երեք մարդ զոհվել է, և հինգը վիրավորվել այն բանից հետո, երբ ցուցարարները հրդեհել են տարածաշրջանային խորհրդարանի շենքը: Բողոքի ակցիաները, որոնք բռնկվել էին բազմաթիվ քաղաքներում, ներառյալ Ջակարտան, սկզբնապես առաջացել էին օրենսդիրների աշխատավարձի վերաբերյալ հանրային վրդովմունքից։
Այն կազմում է ամսական 50 միլիոն ռուփի (3,075 ԱՄՆ դոլար): Իրավիճակը սրվել էր ուրբաթ օրը, երբ ոստիկանության զրահապատ մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել մոտոցիկլետով առաքում իրականացնող վարորդին: Antara լրատվական գործակալությունը հայտնել է, որ զոհվածները, ենթադրաբար, հայտնվել էին ծուղակում՝ հրդեհված շենքում։ Իսկ 5 վիրավորները հրդեհված շենքից լուսամուտներից ցատկելու հետևանքով վնասվածք ստացածներն են։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել