Հնդկաստանը կգնի՞ Սու-57 և Ս-500 Ռուսաստանից
Հնդկաստանը ցանկանում է ՌԴ-ից գնել Սու-57 և Ս-500. Bloomberg
1 ԴԵԿ 2025 07:03
Հնդկաստանը ցանկանում է ՌԴ-ից գնել Սու-57 և Ս-500. Bloomberg

Հնդկաստանը ցանկանում է ՌԴ-ից գնել Սու-57 և Ս-500. Bloomberg

1 ԴԵԿ 2025 07:03
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 4-5-ը Նյու Դելի կատարելիք պետական այցի ընթացքում Հնդկաստանը ծրագրում է բանակցություններ սկսել պաշտպանական նոր և խոշոր համաձայնագրերի շուրջ։
Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, բանակցությունների օրակարգի առանցքում են լինելու ռուսական հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների, ինչպես նաև արդիականացված Ս-500 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարման հեռանկարները։
Այս նախաձեռնությունը զարգանում է բավականին բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետևողականորեն ձգտում է կրճատել ռազմական փոխգործակցությունը Մոսկվայի և Նյու Դելիի միջև։ Bloomberg-ը նախազգուշացնում է, որ ռուս-հնդկական պոտենցիալ համաձայնագիրը կարող է լրջորեն բարդացնել Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև առևտրային պայմանավորվածությունների կնքման հեռանկարը։ Միացյալ Նահանգները ավանդաբար դեմ է արտահայտվում հնդկական կողմի՝ Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցության ընդլայնմանը և մշտապես մտահոգություն է հայտնում ռուսական սպառազինության նոր գնումների կապակցությամբ։
Իր հերթին, Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը հայտնել է, որ առաջիկա բանակցություններում չի բացառվում նաև Ս-400 զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման քննարկումը։ Պաշտոնյան հիշեցրել է, որ Հնդկաստանը Ռուսաստանի հետ ունի պաշտպանական խոշոր ծրագիր, և հանդիպմանը դիտարկվելու են ոլորտային համագործակցության ավելի լայն ասպեկտներ, թեև այս պահին կոնկրետ հայտարարություններ չեն ակնկալվում։
Կրեմլի մամուլի ծառայությունն ընդգծել է այցի կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա համապարփակ քննարկել երկկողմ հարաբերությունների ընդարձակ օրակարգը՝ ներառելով քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ոլորտները, ինչպես նաև միջազգային արդիական թեմաները։ Կողմերը մտադիր են ամրապնդել երկու երկրների միջև առկա առանձնահատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար