Հնդկաստանը С-400 է գնում Ռուսաստանից
Գրանցվել
Գրանցվել
Հնդկաստանը ՌԴ-ից նոր С-400-ներ է գնում
6 ՀՈԿ 2025 09:48
Հնդկաստանը ՌԴ-ից նոր С-400-ներ է գնում

Հնդկաստանը ՌԴ-ից նոր С-400-ներ է գնում

6 ՀՈԿ 2025 09:48
Չնայած արևմտյան պատժամիջոցներին և ԱՄՆ-ի նախազգուշացումներին, Հնդկաստանը շարունակում է ամրապնդել իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Հնդկական Hindustan Times պարբերականի հաղորդմամբ՝ Նյու Դելին ուսումնասիրում է Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ հինգ միավոր գնելու հնարավորությունը։
Այս շաբաթ նախատեսվում է հանդիպում Հնդկաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև, որի ընթացքում կքննարկվեն գործարքի հնարավոր տարբերակները՝ ուղղակի գնում կամ համատեղ արտադրության կազմակերպում։ Այս բանակցությունները նախորդում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 5-ին Հնդկաստան նախատեսված այցին, ինչը կարող է վկայել կողմերի՝ գործարքը մինչև բարձր մակարդակի հանդիպումը եզրափակիչ փուլ հասցնելու մտադրության մասին։
Հարկ է նշել, որ սա Հնդկաստանի և Ռուսաստանի միջև С-400 համակարգերի շուրջ առաջին գործարքը չէ։ 2018 թվականի հոկտեմբերին կողմերը կնքել էին 5.43 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր՝ հինգ միավոր С-400-ի մատակարարման վերաբերյալ։ Այդ համակարգերից երեքն արդեն մատակարարվել են, իսկ մնացած երկուսի առաքումը սպասվում է մինչև 2026 թվականի վերջ։
Նոր գործարքի անհրաժեշտությունը, ըստ հնդկական կողմի, պայմանավորված է երկրի օդային պաշտպանության կարողությունների հետագա ամրապնդմամբ։ Մասնավորապես, նախատեսվում է ուժեղացնել պաշտպանությունը Հնդկաստանի ավելի քան 7000 կմ երկարությամբ ափամերձ գծի երկայնքով և փակել օդային պաշտպանության բացերը երկրի հյուսիսային հրամանատարության գոտում։
Բանակցությունների ընթացքում քննարկվում է մի քանի սցենար։ Դրանցից մեկի համաձայն՝ հինգ համակարգերից երեքը կգնվեն ուղղակիորեն, իսկ մյուս երկուսը կարտադրվեն Հնդկաստանում՝ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, որին կներգրավվեն տեղական մասնավոր ընկերություններ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել