Բաքու. Հայկական պատվիրակության ուղերձները
Ի՞նչ մեսիջներով է Բաքվից վերադարձել հայկական պատվիրակությունը
25 ՆՈՅ 2025 16:00
Ի՞նչ մեսիջներով է Բաքվից վերադարձել հայկական պատվիրակությունը

Ի՞նչ մեսիջներով է Բաքվից վերադարձել հայկական պատվիրակությունը

25 ՆՈՅ 2025 16:00
Հայ փորձագետները, որ վերադարձել են Բաքվից, նշում են, որ իրենց անվտանգ են զգացել և ստացել են ուղերձ, թե Ադրբեջանը պատերազմը համարում է փակված ու տարածքային պահանջներ չունի ՀՀ նկատմամբ։ Քննարկվել են հասարակություններին հուզող հարցեր՝ փոխադարձ անվստահությունը, գերիների խնդիրը, սուր հռետորաբանությունն ու տեղանունների թեման, և կողմերը համոզված են, որ երկխոսությունն անցել է ավելի կառուցողական փուլ։
Այցը ներառել է նաև խորհրդանշական միջոցառումներ, որոնք նպաստել են մթնոլորտի մեղմացմանը, թեև հասարակական կարծիքներում երկու կողմում դեռ մեծ տարբերություններ ու կասկածներ կան խաղաղության հեռանկարի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, մշակութային դաշտում նկատվող ժեստերը, ինչպես ադրբեջանցի ժյուրիի 12 բալը հայ արտիստին, հասարակություններում ընկալվում են որպես խաղաղության հնարավոր ազդակ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար