Ի՞նչ են փնտրում հունգարական անօդաչուները Ուկրաինայում
26 ՍԵՊ 2025 13:41

Ի՞նչ են փնտրում հունգարական անօդաչուները Ուկրաինայում
26 ՍԵՊ 2025 13:41
Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ քննարկելու ռազմաճակատում տիրող իրավիճակը, հակահարձակողական գործողությունների ընթացքը և սահմանային անվտանգությանը վերաբերող նոր մարտահրավերները։ Այդ մասին գրել է Զելենսկին։
Օրակարգում առանցքային են եղել Դոբրոպոլիեի ուղղությամբ մարտական գործողությունները, ռուսական ավիացիայի դեմ պայքարը և ուկրաինա-հունգարական սահմանին տեղի ունեցած միջադեպերը։ Ուկրաինայի նախագահը գրել է, որ այդ ուղղությամբ ևս 187,7 քառակուսի կիլոմետր տարածք ամբողջությամբ մաքրվել է ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերից։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջերս ուկրաինա-հունգարական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։ Ուկրաինացի զինվորականները արձանագրել են հետախուզական անօդաչու թռչող սարքերի մուտքը երկրի օդային տարածք, որոնք, ենթադրաբար, հունգարական են։ Նախնական գնահատականներով, դրանք կարող էին հետախուզություն իրականացնել ուկրաինական սահմանամերձ շրջանների արդյունաբերական ներուժի վերաբերյալ։ Այդ ուղղություններից ներթափանցած անօդաչուները ոչնչացնելու հրաման Զելենսկին չի տվել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել