ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան․ Ռաֆայել Գրոսսի
27 ՕԳՍ 2025 05:33

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան․ Ռաֆայել Գրոսսի
27 ՕԳՍ 2025 05:33
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը վերադարձել են Իրան և պատրաստվում են սկսել աշխատանքը։ Այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԵԻ ղեկավար Ռաֆայել Գրոսսին՝ օգոստոսի 26-ին:
«Մենք քննարկումներ ենք անցկացնում իրանական իշխանությունների հետ: Ներկայումս ՄԱԳԱՏԷ-ի առաջին խումբը վերադարձել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերականգնել վերահսկողական աշխատանքները», - ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում:
Գրոսսին ավելացրել է, որ ներկայումս ընթանում են քննարկումներ այն գործնական միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է իրականացնել Իսլամական Հանրապետությունում ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքը վերականգնելու համար:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել