Իրանի սպառնալիքների պատճառով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը 24-ժամյա պաշտպանության տակ է
27 ՕԳՍ 2025 05:33

Իրանի սպառնալիքների պատճառով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը 24-ժամյա պաշտպանության տակ է
27 ՕԳՍ 2025 05:33
Իրանի սպառնալիքների պատճառով ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Գրոսսին գտնվում է 24-ժամյա պաշտպանության տակ ավստրիական հատուկ ծառայությունների կողմից։
Ըստ աղբյուրի՝ հետախուզական տեղեկություններ են ստացվել, որոնք վերաբերում են Իրանի հետ կապված կոնկրետ սպառնալիքին: Հաղորդվում է, որ հունիսի վերջից Գրոսսիին պաշտպանում է «Կոբրա» էլիտար ստորաբաժանումը, որը մասնագիտացած է լուրջ սպառնալիքներից պաշտպանության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանը մեղադրել է Գրոսսիին 12-օրյա պատերազմի համար, հայտարարելով, որ նրա՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցները նախապաշարումով էին և տարածում էին հիմնազուրկ մտավախություններ Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները պահանջել են նրան դատել և ազատել պաշտոնից, իսկ իրանական լրատվամիջոցներից մեկը Գրոսսիին անվանել է իսրայելական լրտես և կոչ արել ձերբակալել և մահապատժի ենթարկել նրան:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել