Հյուսիսային Կիպրոսը մտահոգված է սպառազինմամբ
17 ՀՈԿ 2025 07:44

Հյուսիսային Կիպրոսը մտահոգված է սպառազինմամբ
17 ՀՈԿ 2025 07:44
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը հայտարարել է, որ Կիպրոսի հարավային մասում աճում է օտարերկրյա ռազմական ներկայությունը։ Նրա խոսքով, դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։
«Հարավային Կիպրոսը չափազանց սպառազինվում է։ Այժմ Իսրայելն իր որոշ քաղաքացիների միջոցով ազդեցություն ունի նրա նավահանգիստների և օդանավակայանների վրա։ Նույնը վերաբերում է Ֆրանսիային։ Մեծ Բրիտանիան արդեն ունի երկու ինքնիշխան ռազմաբազա», - ընդգծել է Թաթարը։
Նա նաև հավելել է, որ տարածաշրջանում ներգրավված են նոր դերակատարներ։ «Այժմ հարավում իսրայելցիների հետ միասին ներկա են նաև ամերիկացիները... Նույնիսկ Հնդկաստանն է այնտեղ նավ ուղարկել»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել