«Հյուսիսային հոսք»-ի պայթեցման գործով թիրախում Ուկրաինան է. կա 7 օրդեր
10 ՆՈՅ 2025 07:49

«Հյուսիսային հոսք»-ի պայթեցման գործով թիրախում Ուկրաինան է. կա 7 օրդեր
10 ՆՈՅ 2025 07:49
Գերմանիայի իշխանությունները «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցումների գործով յոթ մարդու ձերբակալության օրդեր են տվել։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ գերմանացի քննիչները, հետևելով նավակների վարձակալության ընկերություններին, հեռախոսահամարներին և մեքենաների տվյալներին, եկել են այն եզրակացության, որ դիվերսիայի հետևում կարող էր կանգնած լինել ուկրաինական էլիտար զորամաս։ Ձերբակալության օրդերները տրվել են ուկրաինական հատուկ ստորաբաժանման երեք զինվորականի և չորս փորձառու ջրասուզակի նկատմամբ։
Այս զարգացումը սպառնում է խաթարել Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական աջակցությունը։ Լեհաստանն արդեն իսկ հրաժարվել է արտահանձնել կասկածյալներից մեկին՝ նրան անվանելով հերոս, ով հարված է հասցրել Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման տնտեսական աղբյուրին։ «Խնդիրն այն չէ, որ խողովակաշարը պայթեցվել է։ Խնդիրն այն է, որ այն ընդհանրապես կառուցվել է», - հեգնաբար նշել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Գերմանիայում ևս քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ գործը կարող է պառակտում առաջացնել Կիևի դաշնակիցների միջև։
Քննիչները նույնականացրել են խմբի հրամանատարներից մեկին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության 46-ամյա վետերան Սերգեյ Կ.-ին, ով ձերբակալվել է Իտալիայում։ Նրա արտահանձնման վերաբերյալ իտալական դատարանի որոշումից կախված կլինի, թե արդյոք այս գործը կվերածվի լայնամասշտաբ դիվանագիտական ճգնաժամի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել