Ո՞ւմ է պատկանում 300 000 տարեկան առեղծվածային գանգը
24 ՕԳՍ 2025 08:09

Ո՞ւմ է պատկանում 300 000 տարեկան առեղծվածային գանգը
24 ՕԳՍ 2025 08:09
Հունաստանում հայտնաբերվել է մոտ 300 000 տարեկան գանգ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ գանգը չի պատկանում ո՛չ Homo sapiens-ին, ո՛չ էլ նեանդերթալցիներին, այլ ներկայացնում է հնագույն մարդկանց առանձին ճյուղ, որը գոյություն է ունեցել նեանդերթալցիների հետ միաժամանակ։
Ըստ Journal of Human Evolution ամսագրում լույս տեսած հոդվածի՝ գանգը հայտնաբերվել է 1960 թվականին, և այդ ժամանակից ի վեր գիտնականները վիճում են դրա ծագման շուրջ։ Նախկինում այն դասակարգում էին որպես Homo sapiens կամ նեանդերթալցի, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այն պատկանում է հնագույն մարդկանց անհայտ խմբի, հնարավոր է՝ Homo heidelbergensis-ին։
Այս տեսակը տարածված է եղել Եվրոպայում և Աֆրիկայում մոտ 300 000 տարի առաջ և համարվում է ինչպես նեանդերթալցիների, այնպես էլ Homo sapiens-ի նախնին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել