ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի զորամասեր
27 ՕԳՍ 2025 07:06

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի զորամասեր
27 ՕԳՍ 2025 07:06
ՄԻՊ ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, օգոստոսի 19-22-ն այցեր են իրականացրել Սյունիքի մարզում տեղակայված զորամասեր։ Այդ մասին տեղեկանում ենք Պաշտպանի ֆեյսբուքյան էջից։
ՄԻՊ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են ՊՆ N զորամիավորում, զինվորական հոսպիտալում, զինկոմիսարիատում, ինչպես նաև Ռազմական ոստիկանության բաժիններում։
Նպատակը եղել է զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալը, մշտադիտարկում իրականացնելը, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելը։
Պաշտպանի ներկայացուցիչները զորամասեր իրականացրած այցերի շրջանակում առանձնազրույցներ են ունեցել նաև պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացվող հարցերը՝ կապված բուժօգնության, արձակուրդի տրամադրման, կարգապահության բարձրացման, ընտանիքի անդամներին առնչվող տարաբնույթ հարցերի հետ և այլն: Զինծառայողների բարձրացրած մի շարք հարցերի տեղում տրվել են լուծումներ:
Ինչպես սպայակազմի, այնպես էլ պարտադիր ժամկետային զինծառայողների ներկայացրած մի շարք հարցեր հաշվառվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, դրանք կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկներով հնարավորին սեղմ ժամկետում կներկայացվեն գործընկեր պետական իրավասու մարմիններին, ասված է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ նման այցերը շարունակելու են լինելու։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել