Հրդեհներ. Փրկարարները մարել են խոտածածկ տարածքները
Գրանցվել
Գրանցվել
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
26 ՕԳՍ 2025 05:46
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

26 ՕԳՍ 2025 05:46
Օգոստոսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում ստացվել են բազմաթիվ ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։
Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Տարբեր մարզերում ու բնակավայրերում հրդեհները տարածվել են զգալի հատվածների վրա՝ ստեղծելով լուրջ սպառնալիք ինչպես բնական միջավայրի, այնպես էլ հարակից բնակավայրերի համար։ Հրդեհների դեպքեր են արձանագրվել Ապարան, Եղվարդ, Գյումրի, Վանաձոր, Մեղրի, Բերդ քաղաքներում, Սարալանջ, Գեղարդ, Ալափարս, Ֆանտան, Սանահին, Ագարակավան, Լճաշեն, Կարճաղբյուր, Այգեձոր, Կամխուտ, Արգել, Լճավան, Հաղթանակ գյուղերում, ինչպես նաև Կոտայք-Կապուտան, Չքնաղ-ԹԹուջուր ավտոճանապարհներին և Հարթաշեն-«Զանգեր» հատվածում։
Չնայած դժվարին և երբեմն բարդ լանդշաֆտային պայմաններին՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է օպերատիվ և համակարգված գործողություններով մեկուսացնել և ամբողջությամբ մարել հրդեհի օջախները՝ կանխելով դրանց հետագա տարածումն ու հնարավոր աղետալի հետևանքները, նշում են ՆԳՆ-ից՝ ևս մեկ անգամ բոլորին հորդորելով խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զգոն լինել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են դառնալ հրդեհի պատճառ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել