Հրդեհը «Դիլիջան» ազգային պարկում ուժգնանում է. ահազանգ
26 ՆՈՅ 2025 05:35

Հրդեհը «Դիլիջան» ազգային պարկում ուժգնանում է. ահազանգ
26 ՆՈՅ 2025 05:35
Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները: Այդ մասին ասված է Դիլիջանի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում»,-տեղեկացնում են Դիլիջանի համայնքապետարանից և հորդորում են պահպանել հանգստություն ու խուճապի չմատնվել։
Թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս պահին գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում: Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը: Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են:Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին»,- գրել է Դանիելյանը՝ հավելելով, որ աշխատանքներին խանգարում են խոտածածկի չորությունը և քամին, որը նպաստում է հրդեհի տարածմանը:
«Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների: Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»,- գրել է ԱԺ պատգամավորը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար