Հրդեհներ օկուպացված Արցախում. այրվում են Քարվաճառի անտառները
1 ԴԵԿ 2025 06:52

Հրդեհներ օկուպացված Արցախում. այրվում են Քարվաճառի անտառները
1 ԴԵԿ 2025 06:52
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հրդեհներ են։ Կրակը տարածվում է Քարվաճառում անտառապատ հատվածներում։
Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ, չնայած հրդեհաշիջումը բարդացնում են քամին և տեղանքի բարդ ռելիեֆը, ներկայումս շարունակվում են կրակի դեմ պայքարի միջոցառումները:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հրդեհներ են գրանցվել նաև օկուպացված Քաշաթաղի շրջանում։ Կրակը որոշ հատվածներում մոտեցել է Բերձորին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար