Ճապոնիայում հրդեհ. այրվել է 170 տուն
Գրանցվել
Գրանցվել
Ճապոնիայում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվել է 170 տուն
19 ՆՈՅ 2025 06:35
Ճապոնիայում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվել է 170 տուն

Ճապոնիայում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվել է 170 տուն

19 ՆՈՅ 2025 06:35
Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Օիտա քաղաքի բնակելի թաղամասերից մեկում բռնկված հզոր հրդեհի հետևանքով ավերվել կամ վնասվել է առնվազն 170 տուն, իսկ ավելի քան 170 մարդ ստիպված է եղել տարհանվել։ Ճապոնիայի հրդեհների և աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ 70-ամյա մեկ տղամարդ համարվում է անհետ կորած։
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի երեկոյան՝ ուժգին քամու պայմաններում, Կյուսյու կղզում գտնվող Օիտա քաղաքի ձկնորսական նավահանգստի մոտակայքում։ Կրակը արագորեն տարածվել է՝ ընդգրկելով նաև հարակից անտառային հատվածը։ Չորեքշաբթի առավոտյան հրշեջները և բանակային ուղղաթիռները շարունակում էին պայքարել դեռևս չմարված կրակի դեմ։
Տեղական հեռուստաընկերությունների տարածած կադրերում երևում է, թե ինչպես են ծխի սյուները բարձրանում այրված տների ավերակներից, թեև բաց բոցն արդեն տեսանելի չէր։ Ականատեսներից մեկը Kyodo News գործակալությանը պատմել է, որ ստիպված է եղել շտապ փախչել՝ թողնելով իր իրերի մեծ մասը, քանի որ կրակը տարածվել է շատ արագ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 200 հրշեջ և տասնյակ հրշեջ մեքենաներով։ Գրեթե 20 ժամ անց կրակը դեռևս ամբողջությամբ վերահսկողության տակ չէր։ Իրավիճակի լրջությունից ելնելով՝ Ցամաքային ինքնապաշտպանական ուժերը գործողությանն են ներգրավել երկու UH1 տիպի ռազմական ուղղաթիռ։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին X-ի իր էջում ցավակցություն է հայտնել տուժածներին և խոստացել «առավելագույն աջակցություն ցուցաբերել» նրանց։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել