Հրդեհ Կոմիտասի պողոտայում. մեկը հիվանդանոցում է
Գրանցվել
Գրանցվել
Կոմիտասի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ մեկ անձ հոսպիտալացվել է
6 ՆՈՅ 2025 10:41
Կոմիտասի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ մեկ անձ հոսպիտալացվել է

Կոմիտասի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ մեկ անձ հոսպիտալացվել է

6 ՆՈՅ 2025 10:41
ՆԳՆ-ն ի մի է բերել Կոմիտասի պողոտայում բռնկված հերդեհի հետ կապված մանրամասները և հրապարակել այս պահին առկա ողջ տեղեկատվությունը։ Ըստ այդմ, նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվորեն ներգրավվել են նաև ՆԳՆ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և ոստիկանության Գվարդիայի ծառայողներ։
Ըստ նախնական տվյալների մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են կրակի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել 13։54-ին։
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել