«Հրազդան» մարզադաշտում տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել
14 ՀՈԿ 2025 11:20

«Հրազդան» մարզադաշտում տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել
14 ՀՈԿ 2025 11:20
Քաղաքացին բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի լուսավորման համակարգի վրա և սպառնում է ինքնասպան լինել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ավելի ուշ ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մոտ երեք ժամից ավելի է, ինչ ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարում քաղաքացու հետ՝ համոզելու նրան հրաժարվել այդ ծայրահեղ քայլից և իջնել։
Բանակցությունները նրա հետ դեռ շարունակվում են։Համայնքային ոստիկանները փորձում են պարզել տվյալ տղամարդու ինքնությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել