Հրանտ Մարգարյանի որդին հրազենային վնասվածքով հիվանդանոցում է
24 ՀՈԿ 2025 18:58

Հրանտ Մարգարյանի որդին հրազենային վնասվածքով հիվանդանոցում է
24 ՀՈԿ 2025 18:58
Հոկտեմբերի 24-ի երեկոյան՝ ժամը 22:50-ի սահմաններում, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Երևանի Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր
Դեպքի վայրից հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել Առաջին համալսարանական հիվանդանոց։ 
Ըստ մամուլի հրապարակումների՝ հիվանդանոց տեղափոխվածը ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի որդին է։Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանության փորձ է կատարել։ 
 Հաղորդվում է, որ վնասվածքը կոկորդի շրջանում է, և նրա վիճակը գնահատվում է շատ ծանր։ Բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքի համար։
 Տեղեկությունների համաձայն՝ զենքը, որով նա, ենթադրաբար, ինքնավնասում է հասցրել, եղել է իր անվամբ՝ որպես պարգև ստացված Արցախի նախկին նախագահներից մեկի կողմից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել