Հրամանատարը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Գրանցվել
Գրանցվել
Ջրականի հրամանատարը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝զինվորներին լքելու համար
10 ՀՈԿ 2025 13:55
Ջրականի հրամանատարը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝զինվորներին լքելու համար

Ջրականի հրամանատարը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝զինվորներին լքելու համար

10 ՀՈԿ 2025 13:55
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվել է 16 տարի ազատազրկման։ Այդ մասին գրում է Հետքը: Ոորպես լրացուցիչ պատիժ՝ Վահանյանը զրկվել է ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից։
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, ադրբեջանական ուժերը հարձակվել էին Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ նորակոչիկներ։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։ 5 տարի անց՝ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվել է ազատազրկման։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել