Քննչական կոմիտեն վարույթ է սկսել հոգևորականների նկատմամբ
15 ՀՈԿ 2025 08:51

Քննչական կոմիտեն վարույթ է սկսել հոգևորականների նկատմամբ
15 ՀՈԿ 2025 08:51
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, կան բերման ենթարկված այլ հոգևորականներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ:
Հիշեցնենք, որ խոսքը մի քանի հոգևորականների, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդի մասին է։ Ըստ լուրերի՝ նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսների կարգավիճակն անհայտ է։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել