Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել
Գրանցվել
Գրանցվել
Հնդկական գործարանները կշարունակեն ռուսական նավթ գնել՝ չնայած ԱՄՆ ճնշմանը
19 ՍԵՊ 2025 11:10
Հնդկական գործարանները կշարունակեն ռուսական նավթ գնել՝ չնայած ԱՄՆ ճնշմանը

Հնդկական գործարանները կշարունակեն ռուսական նավթ գնել՝ չնայած ԱՄՆ ճնշմանը

19 ՍԵՊ 2025 11:10
Հնդկական նավթամշակող գործարանները շարունակում են ակտիվորեն գնել ռուսական նավթ և պլանավորում են դա շարունակել նոյեմբերին և դեկտեմբերին: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ռուսական նավթի զանգվածային գնումները շարունակվում են այն ժամանակահատվածում, երբ Հնդաստանի իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ նոր առևտրային համաձայնագրի շուրջ: Վաշինգտոնի կողմից առաջադրված պայմաններից մեկն այն է, որ Հնդաստանը հրաժարվի ռուսական նավթ գնելուց:
Ինչպես նշում է Bloomberg-ը, վերջին ժամանակահատվածում Ռուսաստանից Հնդաստան արտահանված նավթի մատակարարումները կրճատվել են և հասել երկու տարվա ամենացածր մակարդակին՝ մոտ 1 միլիոն բարել օրական:
Սա կապված է այն բանի հետ, որ օգոստոսի սկզբին հնդկական նավթավերամշակողները ժամանակավորապես կասեցրել են նման գնումները, բացի այդ, ծավալների վրա ազդել են ուկրաինական ԱԹՍ-ների հարվածները ռուսական օբյեկտներին: Սակայն, ինչպես հաղորդում են աղբյուրները, առաջիկա ամիսներին այդ մատակարարումները, ամենայն հավանականությամբ, կաճեն։
Դա մասամբ կապված է ԱՄՆ-ի կողմից Հնդաստանի վրա ճնշման թուլացման հետ: Աղբյուրները նշում են, որ երկու երկրների բանակցությունների ընթացքում իրավիճակը կարող է փոխվել, սակայն մինչև հիմա հնդկական իշխանությունները նավթավերամշակողներից չեն պահանջում հրաժարվել ռուսական նավթից:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել