Հնդկաստանը կմասնակցի «Արևմուտք-2025» զորավարժությանը
16 ՍԵՊ 2025 07:39

Հնդկաստանը կմասնակցի «Արևմուտք-2025» զորավարժությանը
16 ՍԵՊ 2025 07:39
Հնդկաստանը որոշել է միանալ ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժություններին։ Ընդ որում, Հնդկաստանը մասնակցում է ոչ որպես միայն դիտորդ։ Այս մասին գրել է The Times-ը։ Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ զորավարժություններին ուղարկել են 65 զինվորականի, այդ թվում՝ բանակի ամենահարգի ստորաբաժանումներից մեկի՝ Կումաոն գնդի մարտիկներին:
Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկացրել են, որ զինվորականներն իրենց ռուս գործընկերների հետ կմասնակցեն համատեղ վարժանքներին, մարտավարական զորավարժություններին և զենքի տիրապետման որոշակի վարժանքների:
The Times-ը Հնդկաստանի այս քայլն անվանել է «անցում կարմիր գծից»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունների սերտացումը սկսվեց Թրամփի հայտարարած մաքսային պատերազմի շրջանում։ Հնդկաստանը, որը ավանդաբար ԱՄՆ դաշնակիցների թվում էր, հակառակ այդ փաստին, նույնպես հայտնվեց Սպիտակ տան նոր ղեկավարի քաղաքականության թիրախում։ Դա Հնդկաստան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի սառեցման հանգեցրեց, ինչին հակառակ՝ սկսեցին ջերմանալ Ռուսաստան-Հնդկաստան հարաբերությունները։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել