Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ չի գնելու․ Bloomberg
1 ՕԳՍ 2025 08:31

Հնդկաստանը ԱՄՆ-ից F-35 կործանիչներ չի գնելու․ Bloomberg
1 ՕԳՍ 2025 08:31
Հնդկաստանը հրաժարվել է գնել ամերիկյան F-35 կործանիչներ, չնայած Դոնալդ Թրամփի առաջարկին, որը նա արել էր վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ Հնդկաստանը չի ծրագրում լրացուցիչ ամերիկյան զենք գնել, սակայն քննարկում է այլ քայլեր առևտրային լարվածությունը մեղմելու համար, օրինակ՝ ԱՄՆ-ից հեղուկ գազի, հեռահաղորդակցության սարքավորումների և ոսկու ներմուծման ավելացում:
Կործանիչներից հրաժարվելու որոշումը կայացվել է այն տեղեկության ֆոնին, որ Թրամփը խոստացել է 25% մաքսատուրք սահմանել հնդկական ապրանքների համար:
ԱՄՆ նախագահը սոցցանցերում Հնդկաստանի տնտեսությունը «մեռած» է անվանել և մեղադրել երկրի իշխանություններին ԱՄՆ ապրանքների համար «բեռնաճնշող և վրդովեցուցիչ» առևտրային խոչընդոտներ ստեղծելու մեջ:
Բացի այդ, Թրամփը սպառնացել է Դելիին պատժամիջոցներով՝ Ռուսաստանից էներգակիրներ և սպառազինություն գնելու համար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել