Հնդկաստանը նվազեցնում է ռուսական նավթի ներկրումը
4 ՕԳՍ 2025 08:19

Հնդկաստանը նվազեցնում է ռուսական նավթի ներկրումը
4 ՕԳՍ 2025 08:19
Հնդկաստանն ավելացրել է նավթի գնումները ԱՄՆ-ից, Կանադայից և ԱՄԷ-ից՝ Թրամփի սպառնալիքներից հետո: Այս մասին Reuters-ը գրում է՝ հղում անելով շուկայում մի քանի աղբյուրների:
Մասնավորապես, Հնդկաստանի խոշորագույն նավթավերամշակող ընկերությունը՝ Indian Oil Corp-ը, գնել է յոթ միլիոն բարել հում նավթ ԱՄՆ-ից, Կանադայից և Արաբական Միացյալ Էմիրություններից՝ սեպտեմբերին մատակարարումներով:
Հնդկաստանի կողմից այս երեք երկրներից նավթի գնումների ծավալները սովորականից մեծ են եղել: Փորձագետների կարծիքով՝ նման փոփոխությունները կապված են հնդկական ընկերությունների ձգտման հետ՝ փոխարինելու ռուսական նավթամթերքները:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել