ՀՀ-ն նախագահում է ՔԶԱԿ-ի 30-րդ համաժողովի հանձնաժողովը
ՀՀ-ն նախագահում է ՔԶԱԿ-ի 30-րդ համաժողովի հանձնաժողովը
24 ՆՈՅ 2025 16:44
ՀՀ-ն նախագահում է ՔԶԱԿ-ի 30-րդ համաժողովի հանձնաժողովը

ՀՀ-ն նախագահում է ՔԶԱԿ-ի 30-րդ համաժողովի հանձնաժողովը

24 ՆՈՅ 2025 16:44
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ փոխանցում է «Արմենպրեսը»։
Նախագահության ստանձնման կապակցությամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովը նշել է. «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանձնել այս պատասխանատու պաշտոնը։ Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։ Հայաստանը պատրաստ է ներդնելու իր փորձը տարաձայնությունները կամրջելու և կառուցողական լուծումներ գտնելու հարցում»։
Ընդհանուր հարցերով հանձնաժողովը ՔԶԱԿ Մասնակից պետությունների համաժողովի կարևորագույն մարմինն է, որը բաղկացած է ՔԶԱԿ մասնակից բոլոր պետություններից։ Այն քննարկում է այն հիմնական բովանդակային հարցերը, որոնց շուրջ մասնակից պետությունների միջև հնարավոր չի եղել համաձայնության հասնել՝ դրանց զգայունությունից ելնելով։
Հանձնաժողովի հիմնական գործառույթը վերջինիս հասցեագրված հարցերի վերաբերյալ մասնակից բոլոր պետությունների ներկայացրած առաջարկների դիտարկումը և կոնսենսուս ձևավորելու նպատակով բանակցությունների անցկացումն է։
Որպես նախագահող՝ Հայաստանին է վերապահված նշված քննարկումներն ու բանակցությունները համակարգելու գործառույթը՝ աշխատանքներ տանելով ներգրավված բոլոր կողմերի հետ։ Նախագահողը վճռորոշ դերակատարում ունի ոչ պաշտոնական խորհրդակցությունների անցկացման և բանակցությունների ուղղորդման գործում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար