ՀՀ-ում առգրավվել է 415 կգ թմրանյութ
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ-ում 9 ամսում առգրավվել է 415 կգ թմրանյութ
3 ՆՈՅ 2025 07:42
ՀՀ-ում 9 ամսում առգրավվել է 415 կգ թմրանյութ

ՀՀ-ում 9 ամսում առգրավվել է 415 կգ թմրանյութ

3 ՆՈՅ 2025 07:42
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը աճել է 18․1 տոկոսով։ Աժ-ում այդ թվերը ներկայացնող ՆԳ նախարարը աճը բնական է համարում՝ եթե պետությունը պայքարում է ապօրինի թմրաշրջանառության դեմ, նշանակում է վիճակագրական առումով պիտի ունենանք աճ։ Արփինե Սարգսյանը անդրադարձել է առգրավված թմրանյութերի ծավալներին։
«Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում ինը ամսվա հաշվարկով առգրավվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ նույն ինը ամսվա ժամանակահատվածի համադրությամբ։ Նախորդ տարվա ինը ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էինք շուրջ 205 կիլոգրամ թմրամիջոց։ Նշեմ, որ առգրավված թմրամիջոցներից 37 կիլոգրամ 175 գրամը սինթետիկ տեսակի են։ Ինչու՞ եմ սա հատկապես ուզում առանձնացնել, որովհետև մենք մարտավարական առումով հատկապես ուշադրություն ենք դարձնում այն թմրամիջոցներին, որոնք անձանց առողջության վրա կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, և ըստ այդմ ռազմավարությունը ևս որոշակի կատեգորիզացիա նախատեսել է այս տրամաբանության մեջ»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Միայն ոստիկանության կողմից հաշվետու ժամանակահատվածում, այսինքն ինը ամսվա կտրվածքով առգրավվել է 290 կիլոգրամ 680 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 128 կիլոգրամով շուրջ ավել է նախորդ տարվա համադրությամբ հենց ոստիկանության արձանագրած ցուցանիշներից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել