ՀՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստան
4 ՆՈՅ 2025 06:56

ՀՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստան
4 ՆՈՅ 2025 06:56
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 28-31-ը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել