ՀՀ ՔԿ նախագահը ընդունել է Իրանի արդարադատության նախարարին
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Իրանի արդարադատության նախարարին
26 ՍԵՊ 2025 07:38
ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Իրանի արդարադատության նախարարին

ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է Իրանի արդարադատության նախարարին

26 ՍԵՊ 2025 07:38
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Արթուր Պողոսյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին՝ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտե կատարած այցի համար: Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ դրսևորվելով ամենօրյա աշխատանքային շփումների, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ գործնական աջակցության ձևաչափերում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել