ՀՀ քաղաքացին Ուկրաինայում մարտերի համար դատապարտվեց
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ քաղաքացին 12 տարով դատապարտվել է Ուկրաինայում մարտերի համար
9 ՀՈԿ 2025 09:31
ՀՀ քաղաքացին 12 տարով դատապարտվել է Ուկրաինայում մարտերի համար

ՀՀ քաղաքացին 12 տարով դատապարտվել է Ուկրաինայում մարտերի համար

9 ՀՈԿ 2025 09:31
Խերսոնի մարզային դատարանը դատավճիռ է կայացրել Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանի նկատմամբ։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինված հակամարտությանը վարձկանի մասնակցություն) և դատապարտվել 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ Գլխավոր դատախազությունը։
Դատարանի կողմից հաստատված է համարվել է, որ Բալյանը 2022 թվականի նոյեմբերից ոչ ուշ Մոլդովայի տարածքով ժամանել է Ուկրաինա, որտեղ անդամագրվել է Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության 124-րդ բրիգադին։ Անցնելով անհրաժեշտ ռազմական պատրաստություն՝ նա 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, վարձատրության դիմաց, որը համարժեք է 2,3 միլիոն ռուբլու, մասնակցել է ՌԴ զինված ուժերի դեմ մարտական գործողություններին։ Այդ գործողությունները տեղի են ունեցել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի մարզի տարածքներում։
Ըստ մեղադրող կողմի՝ մի քանի անգամ վիրավորվելուց հետո Բալյանը դասալքել է և լքել Ուկրաինայի տարածքը։ Սակայն 2024 թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։
Հաշվի առնելով պետական մեղադրանքի դիրքորոշումը՝ դատարանը Բալյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման։ Բացի այդ, դատարանի վճռով նրանից բռնագանձվել է հանցավոր գործունեության արդյունքում ստացված ամբողջ գումարը՝ 2,3 միլիոն ռուբլի, որը կմուտքագրվի պետական բյուջե։
Սա օտարերկրյա քաղաքացու նկատմամբ նմանատիպ առաջին դատավճիռը չէ։ Սեպտեմբերի 29-ին դատարանը հեռակա կարգով 14 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման էր դատապարտել Իտալիայի քաղաքացի Ջուլիա Ժասմին Շիֆին՝ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար։ Քննության տվյալներով՝ նա 2022 թվականի մարտից նոյեմբեր ամիսներին Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռվել է ռուս զինվորականների դեմ։ Շիֆի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել